Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ես շատ եմ նախանձում Արցախին»

«Ես շատ եմ  նախանձում Արցախին»
19.04.2016 | 00:26

Արցախյան դիմադրությունը ոչ միայն հզոր ռազմական ուժ է դառնում, այլև միանգամայն անսպասելի աշխարհայացքային մարտահրավեր է գոյություն ունեցող պոստմոդեռնիստական կացութաձևին, որտեղ ժողովուրդը ժողովուրդ չէ, պետությունը պետություն չէ: Որտեղ խաղաղ կյանքում իդեալը սպառող մարդն է, իսկ դժնդակ պայմաններում՝ փախչող մարդը՝ փախստականը:
Հենց դրա համար էլ աշխարհը շվարած է, աչքերն է տրորում, տեսնելով, թե ինչպես են տղամարդիկ ժպտալով գնում կռվելու հանուն իրենց եղբայրների, հանուն իրենց հողի, հանուն այն փոքրիկ տղայի, որին մի ինչ-որ հաստագլուխ հրետանավոր սպանել էր դպրոցի շեմին:
Եթե ղարաբաղցիները թողնեին ու փախչեին, ապա, երևի, նրանց էլ մի երկու գերմանական գյուղ հատկացնեին, ոտքերը լվանային Հռոմի Պետրոսի հրապարակում, ձեն ձենի տված լաց լինեին CNN-ում ու BBC-ում:
Իսկ նրանք չփախան: Ընդհակառակը, հայ միլիոնատերը հարմարավետ Օքսֆորդից հանում է որդուն և ուղարկում կռվելու, և ոչ թե էլիտար զորամաս, այլ առաջնագիծ՝ ռուսական «солнцепек»-ների կրակի տակ: Որովհետև նրա համար ավելի կարևոր է ունենալ տղամարդ որդի, քան առաջատար տնտեսագետ որդի:
Ես շատ անհանգիստ եմ Արցախի համար: Ես շատ եմ նախանձում Արցախին, որտեղ լեռնային օդում կենտրոնանում է կյանքի այնպիսի թանձր իմաստ, որ այն կարելի է արդեն տաք սպասի նման ուտել գդալով:


Դենիս ԴՎՈՐՆԻԿՈՎ

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ